ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Թուրքիայի Էլազըղ նահանգում (Խարբերդ–խմբ) փետրվարի 17-ին 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է Milliyet-ը։
Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասներ կամ տուժածներ չկան, պարզապես բնակիչներն են մի փոքր խուճապի մատնված։
Հիշեցնենք, որ այս Էլազըղում սա երկրաշարժի գրանցման երկրորդ դեպքն է։ Այս տարվա հունվարի 24-ին ևս տեղի է ունեցել երկրաշարժ (6.8 մագնիտուդով), որը խլել է 4 տասնյակից ավել մարդկային կյանք։