Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

photo_2025-01-08_15-17-50

Հունվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։ ԱՊԱ-ն հայտնում է, որ տեղեկությունը տարածել է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ահմադիանը այցով գտնվում է Բաքվում, տարածաշրջանային այցի շրջանակներում վերջինս հանդիպումներ կունենա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի նաև Հայաստան, որտեղ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

--00—ՅՄ