ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք) առանձին գործառույթի՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների, կասեցումը:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխնում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
--00—ԻԴ