ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Վանաձոր): Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն:
Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:
--00—ԶՀ