ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Առավոտյան ադրբեջանական հրետակոծության հետեւանքով գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել Տեղ համայնքի մի բնակիչ։ Այս մասին 24News-ին ասաց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Ղուլունցի խոսքերով, Տեղ գյուղի բնակիչ (30-35 տ․) Արթուր Մարությանը Գորայքի սարերից անասուններն իջեցնելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել։
«Գնացել է, որ ավտոմեքենան բերի, կրակել են, արկի պայթյունից վնասվել է գլուխը։ Սկզբում Սիսիանի հիվանդանոց է տեղափոխվել, բայց վիրահատելուց հետո տեղափոխել են Երևանի հիվանդանոց։ Գիտակցության է եկել», - հավելեց Տեղի համայնքապետը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ