ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։ Այս մասին 24News-ին ասաց Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանը։
Ըստ նրա՝ իրավիճակը հանգիստ է։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ