ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Փելոսին եկել էր հասկանալու մեր ակնկալիքները ԱՄՆ-ից, պետք չի գերագնահատել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի համոզմամբ, Փելոսին եկել էր հասկանալու մեր ակնկալիքները ԱՄՆ-ից, բայց դրանից զատ պետք չի գերագնահատել այդ այցելությունը և ծայրահեղ դատողություններ անել։
Փորձագետի կարծիքով, Վաշինգտոնը դեմ չի լինի, եթե ՀՀ-ն հակաիրանական և հակառուսական պլացդարմ դառնա երկարաժամկետ կտրվածքում։
Ըստ Պետրոսյանի՝ մենք չպետք է շարժվենք հերքման և հակազդման ճանապարհով, այլ ընդհակառակը՝ համադրման և չփորձենք Փելոսիի այցը հակադրել Ռուսաստանին։
--00—ԱՊ