ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման:
Այսօր այդ սկզբունքները մեզ համար դարձել են անփոխարինելի արժեք:
Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը:
Խաղաղություն եմ մաղթում բոլորիս, որպեսզի կարողանանք ապրել, արարել, նոր սերունդ դաստիարակել ազատ, անկախ և ուժեղ երկրում:
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»։
--00—ԻԴ