ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից։
«Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը և խրախուսում է Հայաստանում ռևանշիստական և անջատողական առկա տրամադրությունները և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրմանը։
Այս դիրքորոշումը ստվերում է Միացյալ Նահանգների չեզոքությունն ու անկողմնակալությունը, որը փորձում է իր դերակատարումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում։
--00—ԶՀ