ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Իրաքի մայրաքաղաքում հունվարի 26-ին ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման հետևանքով առնվազն երեք մարդ է վիրավորվել։ Առայժմ հայտնի չէ, թե որ երկրի քաղաքացիներ են տուժածները։
Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ «Կատյուշա» տեսակի հինգ հրթիռ է արձակվել։ Հրթիռներից մեկն ընկել է դիվանագիտական առաքելության ճաշարանի ուղղությամբ, որտեղ այդ պահին ընթրիք էր անցկացվում։