ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հոկտեմբերի 13-23-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող բազկամարտի աշխարհի 43-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Մրտեյանը մրցում էր 60 կգ քաշային կարգում։
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 54 երկրի մարզիկներ։
Արման Մրտեյանը Եվրոպայի քառակի չեմիպիոն է, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։ Մարզիկը կնքվել է «Հայկական վագր» անունով այն բանից հետո, երբ Եվրոպայի առաջնությանը իր տարիքային խմբի՝ պատանեկան առաջնության բոլոր ոսկե մեդալները նվաճելուց հետո չեմպիոն է դարձել նաև մեծահասակների աջ և ձախ ձեռքերի մրցումներում։
--00—ԶՀ