ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը երրորդ մեդալն է նվաճել՝ 60 կգ քաշային կարգում դառնալով Եվրոպայում երրորդ ուժեղագույն բազկամարտիկը, այս անգամ արդեն մեծահասակների մրցաշարում։
Նշենք, որ իր տարիքային խմբում՝ պատանիների մրցապայքարում Մրտեյանն արդեն երկու ոսկի է նվաճել այս տարի։
Իսկ մինչ այդ պատանի մարզիկն արդեն դարձել էր Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։
Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 31 երկրի ավելի քան 900 մասնակից։
Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնությանը մեր մարզիկը նվաճել է ոչ միայն իր տարիքային խմբի ոսկե մեդալները, այլ նաև նույն քաշային կարգի մեծահասակների ոսկե մեդալները՝ աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։
Մրտեյանը հայտնի է «Հայկական վագր» մականունով։
--00--ԶՀ