Եթե ամեն մեկս մի սար դառնանք՝ մեր ամբիցիաները մի կողմ դնելով, կպահենք Արցախը, մեզ հաղթել չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Արցախի պետնախարարի պաշտոնը լիիրավ ստանձնող Ռուբեն Վարդանյանը գրում է․

«Մե՛նք ենք մեր սարերը: Ու եթե ամեն մեկս մի սար ու լեռ դառնանք, լեռնաշղթա կազմենք՝ մեր ամբիցիաները մի կողմ դնելով, համախմբվելով նույն գաղափարի շուրջ, կպահենք մեր Արցախը, մեզ հաղթել չի լինի: Իսկ Արցախի հոգևոր արժեքը զգալ, ճանաչել է պետք Գանձասարում, որը դարեր շարունակ եղել է արցախահայության քաղաքական և հոգևոր հավաքատեղին:

Ու ես ուրախ եմ, որ ընկերներիս համար ստեղծեցի այս հնարավորությունը լինել Գանձասար վանական համալիրում, զգալ այն հոգևոր էներգիայի հոսքը, որը ոչ մի տեղ չկա, ես չեմ զգացել: Իսկ մեզ հիմա դա է պակասում՝ ընկալել, ճանաչել, զգալ հայրենիքը և տեր կանգնել»։

--00--ԱՀ