ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Բրյուսելում կայացած հանձնաժողովի նիստին, որի շրջանակում քննարվկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցը։
«Լավ նորությունն այն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, որն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարելավելու համար:
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է ԵՄ-ի ջանքերն այս ուղղությամբ` ներառյալ այս բանակցությունների անցկացումը և ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը»,- գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք, որ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքները: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։
--00—ԼՄ