ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Սխալ է Իրանի վրա հույս դնելը, միայն հայտարարություն են տալիս. անգամ թուրքերից զենք կարող ենք բերել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «ՈՄԱ» լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։
Վարդանովի համոզմամբ, չափազանց կարևոր է Հնդկաստանից զենք ձեռք բերելը, այդ քայլին Հայաստանին դրդեցին թուրքերը՝ մեր առջև բացելով Հնդկաստանի դռները։
Վարդանովը նաև կարևորեց Իրանից ԱԹՍ-ներ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ մեր զրուցակցի՝ խաղաղության մասին խոսք գնալ չի կարող, ընդհակառակը՝ մենք օր ու գիշեր պարտավոր ենք մարզել մեր բնակչությանը։
--00—ԱՊ