ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Բաքուն սպասողական վիճակում է, չգիտի` իր հետ ինչ կլինի, իրեն կրծքով կերակրող Իսրայելն էլ չգիտի՝ հարվածելո՞ւ է Իրանին, թե՝ ոչ, ԱՄՆ-ն է որոշելու Իրանի նկատմամբ հողային օպերացիա կլինի՞, թե ուղղակի կհարվածեն օբյեկտներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր Վովա Վարդանովը։
«Ադրբեջանը փոքր շուն է Իրանի վրա հարձակվելու համար, գիտի, որ կարող է տրորվել ձեռքի հետ։ Բաքուն դռբի տակ է ընկնելու, դառնալու է պլացդարմ, Իրանը դա հասկանում է, անպատիժ չի թողնի։ Մեծ հավանականություն կա, որ Նախիջևանը, որպես անկլավ, ոչնչանա, դա Ալիևը գիտակցում է»,- նշեց Վարդանովը։
Բանախոսի կարծքով, եթե Բաքուն թաթախվի պատերազմի մեջ, առաջացած փոշու քողի տակ Մեղրին կարող է օկուպացնել․ «Մենք անդարդ չպետք է նստենք, մեր առաջնագիծը, երկրորդ, երրորդ գծերը պետք է ամրացնենք, ռազմական մեքենան աշխատացնենք, զենքի արտադրությամբ զբաղվենք, ոչ թե իմիտացիա անենք։ Քյաբաբի, սելֆիի փոխարեն պետք է ուժեղանանք, թուրքը չի փոխվել, այլևս հովանոց չունենք, մենք պետք է մեր հարցերը լուծենք»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ