ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Ռաիսին ասաց՝ Փաշինյա՛ն ջան, կողքիդ եմ, պինդ կաց։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Իրանի նախագահի հնչեցրած այն մտքին, որ Թեհրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի ընդունի։
Խոսելով Բերձորի և Աղավնոյի շուրջ տեղի ունեցող զարգացումներից՝ բանախոսը նշել է, որ չպետք է թույլ տալ Արցախի և ՀՀ-ի միջև ցամաքային կապի փակում, հակառակ դեպքում դա կխեղդի Արցախը։
Վարդանովի համոզմամբ, եթե ՀՀ-ն ուզում է անվտանգային հարցերի ֆունդամենտալ լուծում, սրան էլ գումարած ռեգիոնալ ռիսկերն ու թուրքական ախորժակը, պետք է ՌԴ-ի հետ բանակցի, և ստանա թույլտվություն, ՀՀ մտցնելու այլ երկրի ուժեր, օրինակ՝ Իրանի։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։