Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1136954

Հնդկաստանը Իրանի հետ պայմանագիր է ստորագրել իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ, հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը զարգացնում էր՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանում գտնվող Կարաչիի և Գվադարի նավահանգիստները։

Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները դանդաղեցրել էին նավահանգստի զարգացումը։  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ