ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրանական Azariha տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ադրբեջանական հրետանու ռմբակոծությունից տուժած՝ Իրանի սահմանամերձ տների փլուզման մասին։
Ալիքը նաև գրում է դեպի Իրան ուղարկվող ԱԹՍ-ների մասին։
«Արդյոք ժամանակը չէ՞, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքային տարածքները», - այս հարցով է եզրափակել հրապարակումը այս ալիքը»։
--00--ԱԹ