ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը Տոկիոյում հանդիպել է իր ճապոնացի գործընկերոջ հետ, հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների մասին պնդումները՝ միաժամանակ նշելով, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումն է, որը հանգեցնում է հակամարտության խորացման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։
«Ուկրաինայի հակամարտության ընթացքում մենք երբեք իրանական անօդաչու թռչող սարքեր կամ զենք չենք մատակարարել Ռուսաստանին: Հենց Եվրոպայի և Ամերիկայի կողմից զենքի մատակարարումներն են, որ հանգեցնում են հետագա ավերածությունների և կոտորածի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբդոլլահիանի խոսքերն են մեջբերել ճապոնական ԶԼՄ-ները։
Դրա հետ մեկտեղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն Իրանի համար «կարևոր հարևան երկիր է»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ