ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ադրբեջանը, բնապահպանական խնդիրներ առաջ քաշելով, ուզում է իր ձեռքը վերցնել Արցախի հանքահումքային ռեսուրսները, որ Արցախը չկարողանա իր ինքնուրույն գոյությունը պահպանել, քանի որ տնտեսության այդ ճյուղը անկախ ֆինանսական աղբյուրների հոսքեր է բերում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգի կարծիքով, Արցախում դրական փոփոխություն հնարավոր է միայն, երբ Արցախի իշխանությունը փոխվի, քանի որ գործող իշխանությունն իրականացնում է Հայաստանի իշխանության քաղաքականությունը:
«Ռուսական կողմը, Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելով, Արցախի կառավարման համակարգը դուրս է բերում Հայաստանի իշխանության հսկողությունից:
Առաջ Արցախի նախագահի կողմից էր վերահսկվում, որն էլ ենթարկվում էր Հայաստանի իշխանությանը, իսկ հիմա՝ պետնախարարն է վերահսկելու, որը կապ է ունենալու ռուսական ղեկավարության հետ»,- ավելացրեց Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ