ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Դոնալդ Թրամփը երկու տարի քարտ բլանշ ստացավ, Սենատում և Ներկայացուցիչների պալատում ինչ ցանկանա՝ կկատարի, քանի որ հանրապետականները մեծամասնություն են արդեն։ Բայց ինչ արտաքին քաղաքականություն կվարի՝ պարզ կդառնա, երբ ԱՄՆ-ում նշանակվի նոր պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական, պաշտպանության նախարար և արտաքին հետախուզության պետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, այսօրվա և 2016-ի Թրամփը նույնը չեն, իր կողքի կարևորագույն մարդիկ այլևս իր հետ չեն, նրանք Ջորջ Բուշի քաղաքական գծի կողմնակիցներն էին, հիմա այլ հանրապետականներ են եկել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքմանը, քաղտեխնոլոգը վստահություն հայտնեց, որ մինչև մյուս տարի խաղաղության պայամանգիր չի կնքվի, այն «Բայդենի խաղաղության պայմանագիրն է»։
Նրա գնահատմամբ, այս իշխանությունն ամբողջ դիվանագիտական կորպուսը աշխատացնում էր Հարիսի համար, Թրամփի ոչ մի միջոցառման դեսպանը չի մասնակցել։ «Ամբողջ խաղադրույքը կատարեցին Հարիսի վրա՝ առանց հասկանալու, որ Թրամփն է դառնալու նախագահ։ ՔՊ-ի տերերը հեռացել են, պետք է փորձեն Թրամփի հետ լեզու գտնել ։ Թրամփը քաղաքական առևտուր է անելու բոլորի հետ․ ով ինչ պետք է տա ու ստանա, նրա առևտուրը Հարավային Կովկասի հետ է լինելու, ՀՀ-ն 10 լումայի արժեք ունի նրա համար»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ