Մասիսն այս տարի տոնականորեն չի զարդարվի, չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:

Խաղաղություն մեր երկրին»,- գրել է նա:

--00—ԼՄ