ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24 News
Եկեղեցին մեր ազգային դիմագիծն է… Այս հավատամքով եմ առաջնորդվում և իմ ղեկավարման տարիներին մշտապես համագործակցել եմ Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Այսօր հյուրընկալել եմ Մասյացոտն թեմի Մասիսի տարածաշրջանում գործող եկեղեցիների քահանաներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող եկեղեցիների հետ կապված որոշ հարցեր, ինչպես նաև կարևորվել է մի քանի բնակավայրերում նոր եկեղեցիների կառուցման հարցը:
Նշել եմ, որ համայնքապետարան-եկեղեցի համագործակցությունը շարունակական է լինելու, և առաջիկայում նախատեսվում են մի քանի համատեղ ծրագրերի իրագործում»:
--00—ՄՀ