ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բոլոր հնարավոր աջակցությունն է ցուցաբերում խաղաղ գործընթացին այն ձևով և ծավալով, որով շահագրգռված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը ակնկալո՞ւմ է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Նա նաև նշել է, որ ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին՝ Երևանին և Բաքվին։
«Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։
Ռուսաստանը, որին և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ կապում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
--00—ԼՄ