ՀՀ իշխանությունները քննարկում են Ադրբեջանի հետ պայմանագիրը միակողմանի կնքելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

5393619213513517774
    Հայաստանի իշխանություններն այս պահին քննարկում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը միակողմանիորեն ստորագրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում են 24News-ի իշխանական աղբյուրները։ 
 
Ըստ մեր զրուցակցի, այդ մասին քննարկումներ են ընթանում ՔՊ-ի վերնախավում, ԱԽՔ-ում և ԱԳՆ-ում։ Ըստ մեր զրուցակցի, սրանով իշխանություններն իբր ուզում են միջազգային գործընկերների մոտ կանխել Ադրբեջանի այն կեղծ պնդումները, թե ՀՀ բանակը «կրակում է» սահմանին։   
 
   24News-ն այս հարցով դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին, որը մեզ փոխանցեց․ «Համաձայնագրի մասով Հայաստանի դիրքորոշումը հստակ արտահայտված է համաձայնագրի ստորագրման առաջարկի մեջ
«Ինչպես այսօր արդեն նշել ենք, ՀՀ-ն վերահաստատում է կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին», - նշեց նա։
 

--00—ԱՊ