ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարի երկու նոր տեղակալների է նշանակել։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Ըստ փաստաթղթերի` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ են նշանակվել «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներկայացուցիչ Վահան Սիրունյանն ու նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը։
--00--ԱՀ