ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Փաշինյանն իր կուրատորների հետ ձախողեց ՄԱԿ-ի բանաձևը, ՀՀ-ն դաշնակից է կորցնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նահապետյանի համոզմամբ, Ֆրանսիան մեծ ներդրում է ունեցել ՀՀ-ի պարտության գործում, հիմա էլ փորձում է էսկալացիա հրահրել։ Փորձագետի պնդմամբ, Փաշինյանն այն ֆիգուրը չէ, որը կարող է մարտահրավեր նետել Ռուսաստանին, պարզապես աջակցություն ունի և ընդամենը ցավացնում է։
Ըստ Նահապետյանի՝ գալու է նաև քարերը հավաքելու օրը, երբ ավարտվի ուկրաինական պատերազմը։
--00—ԱՊ