ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ռուսաստանը հուսով է, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը շուտով կվերականգնվի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը (Վրաստանի հետ): Ուրախ եմ, որ Վրաստանի հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են, անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն 10 %-ով աճել է՝ զգալի չափով զբոսաշրջության և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շնորհիվ », - այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԱՀ