ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է, որ Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հենց ամենասկզբից բոլորը համաձայնեցին, որ մեզ մոտ հենց «3+3» ձևաչափն է, և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման տարակուսանքներն ու նրբությունները, բայց որ Վրաստանի ներկայացուցիչների համար աթոռ միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով Պետդումայում:
Նա հիշեցրել է, որ այդ մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։ «Մենք վրացական կողմին հաստատել ենք, որ դռները բաց են, աթոռը դրված է», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ