Ռուսաստանը պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

photo_2024-12-30_16-11-35

Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմանն այն չափով, որքանով պատրաստ են Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարվա արդյունքների ամփոփման վերաբերյալ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին։

Վրաստանը 2008 թվականի սեպտեմբերի 2-ին խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական ​​հարաբերությունները խզելիս Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կպահպանի հյուպատոսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ 2009 թվականի մարտից Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործում է Ռուսաստանի Դաշնության շահերի բաժանմունքը, որտեղ աշխատում է Ռուսաստանի դիվանագիտական ​​և տեխնիկական անձնակազմը: Մոսկվայում, նույնպես Շվեյցարիայի դեսպանատանը կից, ստեղծված է Վրաստանի շահերի բաժանմունք:  

--00—ՅՄ