ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Կարեն Քեռյանը:
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատճառը ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական «բարեփոխումն է»․ վերջինս որոշել է ԿԳՄՍ-ին կից ստեղծել մի մարմին, որը պետք է զբաղվի բարձրագույն ու հետբուհական կրթության հարցերով՝ դրա մեջ ներառելով նաև ԲՈԿ-ը։ Քեռյանն էլ, տեղեկանալով այս որոշման մասին, հրաժարականի դիմում է ներկայացրել։
--00—ԼՄ