ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը խոսել է «Բարսելոնայի» ներկայիս վիճակի մասին՝ նշելով, որ ակումբը կարող է սնանկանալ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
«Բավականին երկար ժամանակ մենք զգուշացնում էինք, որ «Բարսելոնան» անկում է ապրում: Ակումբը պետք է իր պատմության մեջ եղած ֆուտբոլիստների լավագույն սերնդին փոխարինի նորերով, կառուցի նոր սպորտային համալիր,- նշել է Ֆոնտան:
Վիճաբանում են ֆուտբոլիստները, աշխատակիցները, Բարտոմեուն պետք է հրաժարական տա և փրկի ակումբը կործանումից,- Վիկտոր Ֆոնտի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
«Սրանց են ավելացել նաև անկայուն սպորտային քաղաքականությունը, տնօրինության քայքայումը և կորոնավիրուսի հետևանքով եկամուտների զգալի նվազեցումը: Ակումբը գտնվում է տնտեսական և բարոյական սնանկության վտանգի տակ։ Խաղն ավարտված է», - հավելել է Ֆոնտը:
Նշենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները նախատեսված են 2021 թվականին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» 6 փոխնախագահ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական էին ներկայացրել: