ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած, հայտնում է «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն:
Տուժածները ներկայումս գտնվում են հետազոտման փուլում:
Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Վիճակների մասին կհաղորդվի ավելի ուշ:
--00—ԼՄ