ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի մեծ մասը վճարվում է Սաուդյան Արաբիայի պետբյուջեից, ակումբը ֆուտբոլիստին վճարում է ընդամենը 10 տոկոս։ Գրում է Armsport.am-ը։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Էրի-Ռիյադի ակումբը պորտուգալացու հետ պայմանագիր է կնքել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո։ Այսպիսով, նա պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Ռոնալդուն սաուդյան ակումբի կազմում երկու պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում գոլ չի խփել։
--00—ԶՀ