ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստին, ում այս տարի կշնորհեր «Ոսկե գնդակը»:
Բրազիլացին կարծում է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնության արդյունքներով Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ամենաշատն է արժանի մրցանակին։
«Մեսսին պետք է ստանա «Ոսկե գնդակը», այլընտրանք չկա։ Սա միակ ճիշտ տարբերակն է։ Աշխարհի 2022 թվականի առաջնությունում նրա ելույթը հիանալի էր:
Դա հիշեցրեց Աշխարհի առաջնությունում Պելեի և Մարադոնայի խաղը»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ