ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սունդուկյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները կրել են նյութական վնաս։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ