ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2024-12-24_11-29-49

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ավտոբուսը Բագրևանդի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ ու բախվել էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն էլեկտտրասյունը տապալվել է ու ամբողջությամբ երթևեկելի մի գոտին փակել:

Երթևեկությունը նշված վայրում վերածվել է «աջափսանդալի», քանի որ Երևանի քաղաքապետարանից, «Երքաղլույս»-ից 1 ու կես ժամից ավելի է՝ չեն բարեհաճում, որպեսզի տապալված էլեկտրասյունը տեղափոխեն, մինչդեռ օպերատիվ են գործել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես պարեկների հետ սպասում են, որ ժամանեն «Երքաղլույս»-ից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ