ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վարդան Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 001 TT 87 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Հասրաթյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բեռնատարի ինքնաթափը ընթացքի ժամանակ բարձրացել և վնասել է էլեկտրասյունն ու էլեկտրալարերը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պատահարի հետևանքով սյունը մասամբ թեքվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։