ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ 2022 թվականի մայիսին ակումբի հետ կնքած պայմանագիրը ֆուտբոլիստին թույլ է տալիս այն միակողմանի խզել 2024 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Armsport-ը՝ վկայակոչելով Mundo Deportivo-ին։ Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա ֆուտբոլիստը 2+1 ձևաչափով պայմանագիր է կնքել։
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբն առաջվա պես հետաքրքրված է Մբապեի ծառայություններով, ինչպես և ինքը ֆուտբոլիստը հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ։
Մբապեն ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա վնասվածքի պատճառով բաց կթողնի ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ կայանալիք առաջին հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 14-ին։
--00—ԱՊ