ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին, գրում է armsport-ը։
«Այո, ես մնում եմ Փարիզում։ Ես ևս մեկ տարի ունեմ իմ պայմանագրով, և ակումբն անում է հնարավոր ամեն բան թիմն ուժեղացնելու համար։ Այնպես որ, ես շատ ուրախ կլինեմ մնալու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում As-ը:
Ֆրանսիացու պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն չի պատրաստվում ակտիվացնել պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու կետը, որը նշված է ՊՍԺ-ի հետ պայմանագրում։
--00—ՍՊ