ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի վարժությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14.833 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Առաջին տեղում 14.866 միավորով Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլա Ազիմովն է:
--00—ՅՄ