ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մեր միջնորդությանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հիշեցնեմ, որ միանալու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:
Նշված երկու խմբակցությունները միասին անհրաժեշտ նախագիծը կդնեն շրջանառության մեջ:
Մնաց լսենք ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումն այս հարցով»,- սոցցանցի իր էջում գրել է Արսեն Բաբայանը:
--00—ՅՄ