ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
«Արցախպրես»-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Լիլիթ Մանվելյանը տեղեկացրեց, որ երիտասարդներն այդպիսով կոչ են ուղղել միջազգային հանրությանը` առավելագույն ճնշում գործադրելու Ադրբեջանի հանդեպ, որպեսզի բացվի Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ` կյանքի ճանապարհը, կանգնեցվեն Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն` կանխելու Արցախում ծայր առած հումանիտար ճգնաժամը։
Ակցիայի մասնակիցների մի մասը ծածկել էին իրենց աչքերն ու բերանները` դրանով ի ցույց դնելով աշխարհի որդեգրած կրավորական դիրքորոշումը Ադրբեջանի` Արցախը հայաթափելու արշավի նկատմամբ։
Երիտասարդներն ակցիայի ողջ ընթացքում նաև հանրային իրազեկման աշխատանք են կատարել՝ քաղաքացիներին ներկայացնելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
00—ԶՀ