ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Մարտի 9-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Ռուսեցկիին և Սեյմի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխալ Յախին: Այդ մասին տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են եվրոպական տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Դեսպան Ս․Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, վերջին զարգացումները և տարածաշրջանային կայունության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու առկա մարտահրավերները։ Ուշադրություն է հրավիրվել Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամին և դրա հետևանքներին։
--00—ՍՊ