ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Հայկական կողմը 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի դեկտեմբեր Ադրբեջանին է հանձնել Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհված 117 մարդու աճյուն, ասել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հայկական կողմը 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թ. Հանձնել է 117 հոգու մարմին»,- ասել է Ախունդովը APA-ի ադրբեջանական խմբագրությանը տված հարցազրույցում։
--00—ԶՀ