ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների հայկական կողմից և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով Հայաստանից հստակ առաջարկներ ստանա։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ հայտնելով, որ նավահանգստից օգտվելու հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի դեկտեմբերին այցելել է Չաբահար նավահանգիստ։
Հնդկաստանի դեսպանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից։
«Հայկական կողմից մենք սպասում ենք մանրամասներին, և մենք դա անպայման հաշվի կառնենք, երբ հայկական կողմից հստակ առաջարկներ ստանանք»,- ընդգծեց դեսպանը՝ նշելով, որ երկու երկրների միջև տեղի ունեցած քննարկումներում ՀՀ ներկայացուցիչները Չաբահար նավահանգստից օգտվելու հետաքրքրություն են ցուցաբերել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ