ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ԱՀ Առողջապահության նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանը այսօր՝ մարտի 20-ին նախարարության ներկայացուցիչների հետ այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և նախարարության ենթակա բժշկական պահեստ։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։
Այցի շրջանակներում նախարարը շրջել և ծանոթացել է ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքի և պահեստի շենքային պայմաններին։
Քննարկվել են պահեստում առկա բժշկական նշանակության ապրանքների պահպանման, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը իր հերթին ներկայացրել է բուժհիմնարկում տիրող իրավիճակը՝ դեղերի ապահովածության, անհրաժեշտ սարքավորումների համալրման և ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։
--00—ՍՊ