ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն նախարարության խորհրդատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Տեղեկանում ենք Նախարարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով ներկաներին, նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին մանավանդ այս օրերին իրենց մասնագիտական փորձով հանձնաժողովի գործունեությանը աջակցելու համար։
Խորհրդակցության ընթացքում նախարարության իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարի կողմից հաստատված խորհրդատուների աշխատակարգը։
Տեղի է ունեցել շրջափակման պայմաններում սահանափակ գործառույթների իրականացման և ընթացիկ աշխատանքերի կարգավորման վերբերյալ քննարկումներ։ Խորհրդատուները բարձրացրել են մի շարք հարցրեր, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով։
Խորհրդակցության վերջում նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և հավելել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։
--00—ՍՊ