ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Աջիթ Կումար Դովալի հետ։
Տեղեկանում ենք Irna գործակալությունից։
Շամխանին Դովալի հետ քննարկել է Չաբահար նավահանգստի զարգացման գործում փոխադարձ համագործակցության խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ Հնդկաստանի ներդրումը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտման գործում։
Քննարկվել է նաև տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։
--00—ՍՊ